Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ Հայաստանի հետ համագործակցությունն այլ ձև է ձեռք բերում․ Անդրեյ Արեշև. «168 ժամ»

«168 ժամը» գրում է. «Երևանն ու Բաքուն տարաձայնություններ ունեն Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, բայց մենք հիա­նալի հասկանում ենք, որ 2020 թվականի աշնան իրադարձությունները նոր իրողություններ ստեղծեցին տարածաշրջանում և աշխարհագրական, աշխարհաքաղաքական և տնտեսական: Օբյեկտիվորեն չկա այլ տարբերակ, քան այդ հարցի հետաձգումն անորոշ ժամանակով: ԵԱՀԿ ՄԽ-ն կտրուկ թուլացրել է իր դիրքերը, դա բոլորը նկատում են: Սա ևս իրողություն է: Ռուսաստանում տպավորություն է, որ այս և մի շարք այլ հարցերի պատասխանատվությունը, ինչպես Ղարաբաղում կյանքի կարգավորման պատաս­խանատվությունը, դնում են Ռուսաստանի և Ադրբեջանի վրա: Սա նոր իրողություն է, որը ևս պետք է հա­մապատասխան կերպով իմաստավորվի»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի մասին հարցին:

Ըստ նրա՝ դեռ կա­րող ենք խոսել գործող և նոր ստատոա-քվոյի մասին, որն ավելի քիչ բարենպաստ է հայկական կողմի համար, սակայն այդպիսին են իրողությունները, և խոսել սկզբունքորեն նոր բանի մասին շատ բարդ է: «Նշեմ նաև, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը նոր խոստումներ է փորձում տալ այս հարցի առնչությամբ փորձելով արժանանալ Հայաստանի համակրանքին, բայց Բաքվում ամերիկյան բիզնեսը խոսում է այն տարածքներում հարմարվելու և պրոյեկտների մասին, որոնք Ադրբեջանը ստացել է: Այստեղ ԱՍՆ դիրք­որոշումը երկակի է, և նրանք ևս ճանաչելու են այն իրողությունները, որոնք ձևավորվել են տարա­ծաշրջանում պատերազմից հետո: Ես մեծ նշանակություն չէի տա պետքարտուղարի հայտարարու­թյուններին, չեմ կարծում, որ դրանց լուրջ քայլեր են հաջորդելու»,- ասել է Արեշևը:

Խոսելով հունվարի 30-ին կայանալիք երեք երկրների վտխվարչապետների հերթական աշխատան­քային հանդիպման մասին՝ Եվսեևն ասել է, որ այդ հանձնաժողովից, ինչպես ռուս խաղաղապահներից և ուժայինների շփումներից, ևս շատ բան է կախված լինելու: «Համագործակցությունը կաթվածահար չի լինելու այնպիսի սպեցիֆիկ գործչի վարչապետության պարագայում, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, սակայն նրա ներկայությամբ համագործակցությունն այլ ձև է ձեռք բերում»,- ասել է նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: