Ջալալ Հարությունյանը պնդել էր, որ իր տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ. հարուցվել է քրգործ

Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի փաստի առթիվ քրգործ է հարուցվել. նա պնդել էր, որ իր տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ: Այս մասին տեղեկացնում է «Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը:

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն օրերս հարցաքննվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում՝ իր դեմ մահափորձի փաստի առիթով։

«Մեդիապորտի» տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատարը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ում է կասկածում՝ ասելով զարմացած է, որ մինչև հիմա չեն կարողանում գտնել։

Նա պնդել է, որ իր տեղաշարժի կոորդինատները, թե ինքն ուր ու ինչ մեքենայով է տեղաշարժվում, ադրբեջանցիներն ինքնուրույն չէին կարող իմանալ։

«Մեդիապորտն» ավելի վաղ գրել էր, որ Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունցած սուր վեճը, որը պայմանավորված է եղել Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններով, որոնք չեն կրակել:

Կա վարկած, որ եղել է բաց կապով Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը։