Հայաստան-Արցախ ավտոճանապարհին կան դժվարանցանելի հատվածներ

Տեղացած ձյան պատճառով ներկայում դժվարանցանելի են Արցախից դեպի Հայաստան՝ Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները: Այս մասին  տեղեկացրին  Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Կցորդիչով բեռնատարների համար փակ է Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը։ Արցախի տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ՝ ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար: Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին իրականացնում են ձնամաքրման և աղացանման աշխատանքներ»,- հայտնում են Արտակարգ իրավիճակների  ծառայությունից՝  վարորդներին հորդորելով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: