Իրանում կապի և էլեկտրաէներգիայի խափանումներ են. արտակարգ իրավիճա՞կ, դիվերսիա՞, թե կիբերհարձակում

Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ հրդեհներ են բռնկվել Թեհրանում և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտներում: Իրանի որոշ քաղաքներում հնչել է օդային տագնապի ազդանշանը: Այս մասին տեղեկացնում է «Վարգոնզո» թելեգրամյան ալիքը:

Հաղորդվում է նաև իրանական ատոմակայանների և օդանավակայանների ինտերնետային ռեսուրսների աշխատանքի ընդհատումների մասին:

Վերջերս հայտնի միջուկային ֆիզիկոսի սպանության ֆոնին կատարվածը առնվազն դիվերսիա է թվում:

Այս պահին կարող ենք միայն արձանագրել, որ պարսիկների մոտ լուրջ բան է տեղի ունեցել: Կամ մեծ վթար, կամ մեկ այլ արտակարգ իրավիճակ: Կամ դիվերսիա: Կամ կիբերհարձակում:

«Վարգոնզոյի» վերջին տեղեկություններով, Իրանում օդային տագնապից հետո ոստիկանական և կառավարական կառույցների կայքերը չեն աշխատում:

Իրանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Թեհրանում օդային տագնապի ազդանշանից անմիջապես հետո «վթարվել են» պետական ​​կայքերը: Կայքերը մի քանի ժամ է անհասանելի են: Այս ամենը փորձարկումների նման չէ: