Նովա․ նոր կովկասյան հովազ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում (տեսանյութ)

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի  նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է: Այս մասին տեղեկանում ենք  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջից.

«Դիմավորե՛ք․․․ ՆՈՎԱ

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի /Առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է:

Սա իրապես հրաշալի նորություն և մեծ ձեռքբերում է ամբողջ տարածաշրջանի համար:

Ի դեպ, նման զարգացումը շատ հավանական է։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ մեկ ամսվա կտրվածքով նոր առանձյակը ֆիքսվել է նույն տարածքում, ինչ հայտնի Նեո անունով արու հովազը։ Իրականում քիչ հավանական է, որ երկու արու առանձնյակները կարող են միմյանց այդքան մոտ գտնվել այդքան երկար ժամանակ։ Նեո անունով և նոր նկարահանված հովազները երիտասարդ առանձնյակներ են, ինչը նրանց բազմանալու հավանակությունը դարձնում է առավել հավանական»,- գրված է էջում: