Պատկերացնո՞ւմ եք․ հադրութցի Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդության հիմնավորումներից մեկը եղել է այն, որ նա «չունի մշտական բնակության վայր»

Քունս չի տանում, որովհետև մի տեղ կարդացի, որ հադրութցի Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդության հիմնավորումներից մեկը եղել է այն, որ նա «չունի մշտական բնակության վայր»։

Պատկերացնո՞ւմ եք։ Մարդու տունը ակնհայտ դավաճանաբար հանձնում են թշնամուն, մարդը հայտարարում է՝ իմ տունը դավաճանաբար թշնամուն հանձնողին պետք է հեռացնել ցանկացած գնով, այդ թվում՝ զենքով, և այդ խոսքերի համար մարդուն զնդանում են, որովհետև նա «չունի մշտական բնակության վայր», հետևաբար ռիսկը մեծ է, որ կթաքնվի…

Լույսը բացվի՝ պիտի պարզեմ՝ ով է եղել այդ «փայլուն» տրամաբանությունը թղթին հանձնած դատախազը։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից