«Վերացնե՞լ դավաճանին»

Երեկ առավոտից Երևանի փողոցները ողողվել էին «Վերացնել դավաճանին» թռուցիկներով, երբ առավոտյան հասա գրասենյակ, ճանապարհին մի քանի ընկեր զանգեց և հարցրեց, թե արդյոք տեղյա՞կ եմ՝ «ի՞նչ խաբար ա»: Հետո հասա գրասենյակ ու արդեն տեսա Վահան Բադասյանի կողմից գրեթե նույն մեսիջն ուղղակի շատ ավելի կոնկրետ և ոչ երկիմաստ՝ «դավաճանին ֆիզիկապես կոչնչացնեմ, զենքով»: Դրանից հետո Հրապարակում հայտնված ընդդիմադիր հավաքի մասնակիցները սկսեցին ոստիկանության հետ քաշքշուկ: Հետո դավաճանի կադրերը տեսա՝ 30-40 թիկնազորով, գաղտագողի Եռաբլուր այցելելը:

Վերջում ԱԱԾ-ը բռնեց Բադասյանին, Ոստիկանությունն էլ բերման ենթարկեց շուրջ 100 մասնակցի և ձերբակալեց մինչև 10 մասնակցի:

Փաստացի դավաճանն իր քայլերով հանրությանը համոզել է, որ իրենից ազատվելու միակ ելքը բռնությունն է (անձամբ ես բնավ էդ կարծիքին չեմ), հանրության տարբեր շերտեր էլ ընդունել են մարտահրավերը և ամեն մեկն իր ձևով արտահայտում է: Իսկ դավաճանը գնալով ավելացնում է իր թիկնապահների թիվն ու վախի չափաբաժինը:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից