Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալով՝ շատ խաղաքարտեր կխառնի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Լևոն Մնացականյանը

Խոսեցինք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշ դիտարկումներից։ Մասնավորապես անդրադարձանք՝ միտումնավո՞ր տանուլ տվեց արցախյան պատերազմն այս իշխանությունը, ի՞նչ փաստարկներ կան, որոնք վկայում են ներքին պայմանավորվածությունների մասին։

Անդրադարձանք արտահերթ ընտրությունների հնարավորությանն ու Ռ․ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին։ Արդյո՞ք նա կունանա այն ներուժը, որպեսզի Հայաստանը դուրս բերի ստեղծված վիճակից, և ի՞նչ հնարավորություն ունի ընտրություններում հաղթելու համար, կա՞ հասարակական անհրաժեշտ վստահություն և պահանջ։ Իշխանությունը զավթած Փաշինյանը կկեղծի՞ հնարավոր արտահերթ ընտրությունները։

Մանրամասները՝ տեսանյութում