44-օրյա պատերազմից տուժածների խնդիրը մնում է օդում կախված (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են «Ձեռք մեկնիր» հասարակական բարեգործական կազմակերպության նախագահ Նաիրա Ասլանյանը և կամավոր Պարույր Սինյավսկին

Անդրադառնալով «Ձեռք մեկնիր» բարեգործական կազմակերպության հիմնադրմանը նախագահ Նաիրա Ասլանյանը շեշտեց, որ ՀԿ բացելու միտքը հղացել է պատահաբար՝ մեքենայի մեջ, երբ հերթական օգնությունն էին հասցնում պատերազմի հետևանքով Արցախից վերադարձած մեր հայրենակիցներին։

Կազմակերպությունը ոչ միայն տարատեսակ օգնություն է տրամադրում մեր հայրենակիցներին, այլև տարբեր դասընթացներ է անցկացնում, որպեսզի հետագայում պատերազմից տուժած մեր հայրենակիցները կարողանան աշխատանք գտնել։

Կամավոր Պարույր Սինյավսկին անդրադառնալով պետական աջակցությանը` շետեց, որ այսօր պետությունը անուշադրության է մատնել Արցախի մեր հայրենակիցներին, ճիշտ է, մասամբ օգնություն տրվում է, բայց դա բավարար չէ, հենց այդ պատճառով էլ տարբեր ՀԿ-ներ և անհատներ լծվել են այդ գործին։

Պարույր Սինյավսկին նաև բարձրացրեց պատերազմի հետևանքով հաշմված հերոսների հարցը, որոնց համար տեղաշարժը մեծ խնդիր է և պետությունը պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի։

Մանրամասները՝ տեսանյութում