Պատճառ հանդիսացող էակը չի սահմանափակվում արածով, շարունակում է ներքուստ հրճվել խարդավանքներից և հոգեկան ճնշումներից

Նոյեմբերի 9-ից անցել է 80 օր… պատճառված հոգեկան տառապանքը չի նվազում, հարյուրավոր հայրենասեր մարդիկ այս ստրեսներից ստացան և շարունակում են ստանալ բազմաթիվ հիվանդություններ (առայժմ թաքնված), հետագայում, ցավոք, դրանց ուժգին արձագանքը կզգանք։ Իսկ պատճառ հանդիսացող էակը (իր համոզմամբ փրկիչը) չի սահմանափակվում արածով, շարունակում է ներքուստ հրճվել  խարդավանքներից և հոգեկան ճնշումներից։ Երեկ իր 100 հոգանոց ախռաննիկների բրիգադով ներխուժեց Վազգենի Եռաբլուր հերթական թատերական բեմականացման նպատակով`իբր ՀԲ-ի տոնը կարևոր է իր համար։ Համարձակ երիտասարդ լրագրողու հերոսական վարքագծով հաջողվեց հարցնել`Շուշին ադրբեջակա՞ն է… սա էլ իր զորքը հատուկ կանգնացրեց, որ հերթական անհողդողդ սուտը սփռի  հասարակության մեջ և նորից բարոյապես նվաստացնի… էլի բաներ արեց օրվա մեջ, բայց դրա մասին էլ սիրտ չկա գրելու։ Իմ նմանների զայրույթին ու ցասումին սահման չկա, լիմիտը վաղուց վերջացել է։ Բայց ամեն դեպքում իմացեք այս շարունակվող մղձավանջը մի օր վերջանալու է!

Հայրս մեկի կենացը խմելիս բարեմաղթանքի վերջում ասում էր` վերջդ բարի լինի… հիմա եմ հասկանում այդ խոսքերի իմաստը։

Նավիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից