Շուտով վարչապետի դիվանագիտական ​​անձնագիրը կփոխանցվի ՀՀ իրավապահ մարմիններին՝ փորձաքննություն անցկացնելու համար․ Անդրանիկ Հովհաննիսյան

Հունվարի 25-ին 168 Hours -ին տված հարցազրույցում ես խոստացա, որ մոտակա օրերին՝ չեչենների օժանդակությամբ ադրբեջանցիների մոտից գնված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը կհասցվի Հայաստան, և սեղմ ժամկետներում կփոխանցվի 168.am-ի գրասենյակ, որպեսզի լրագրողները իրավապահների հետ միասին փորձաքննություն անցկացնեն՝ ստուգելով անձնագրի իսկությունը։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունվարի 25-ին 168 Hours-ին տված հարցազրույցում ես խոստացա, որ մոտակա օրերին՝ չեչենների օժանդակությամբ ադրբեջանցիների մոտից գնված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը կհասցվի Հայաստան, և սեղմ ժամկետներում կփոխանցվի 168.am-ի գրասենյակ, որպեսզի լրագրողները իրավապահների հետ միասին փորձաքննություն անցկացնեն՝ ստուգելով անձնագրի իսկությունը։

Ինչպես և նախկինում, ես հավատարիմ եմ եղել իմ խոսքերին, և կատարել եմ այն, ինչ խոստացել էի։ Սակայն, 168.am-ի գրասենյակի աշխատակիցները՝ ինձ անհայտ պատճառներով հրաժարվել են վերցնել վարչապետի դիվանագիտական ​​անձնագիրը: Հավանաբար, դա պայմանավորված է Հայաստանում տարածված իրավական կամայականության հետ, ինչը շուտով կվերանա։

Այնուամենայնիվ, ես խոստանում եմ, որ մոտակա օրերին կգտնեմ այլ համարձակ Լրատվամիջոց, ում օժանդակությամբ վարչապետի դիվանագիտական ​​անձնագիրը կփոխանցվի ՀՀ իրավապահ մարմիններին՝ փորձաքննություն անցկացնելու համար»։