Ո՞րը կլինի Փաշինյանի համար ամենաազդեցիկ պատիժը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է հոգեբան Միհրդատ Մադաթյանը

Այսօր Հայոց բանակի 29-ամյակն է, մի բանակի, որը հաղթող էր ու փառապանծ, որն այս իշխանությունները ջանք չխնայեցին նսեմացնելու, հեղինակազրկելու, թուլացնելու և կազմաքանդելու, և փաստացի այս արցախյան պատերազմի ժամանակ կազմավորված բանակ ունենալով՝ Հայաստանը կամավորական, ֆիդայական պատերազմի էր անցել։

Միհրդատ Մադաթյանը ներկայացրեց գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են հետխորհրդային տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում և այսօր էլ՝ Ռուսաստանում։ Ըստ նրա՝ այդպիսի հեղաշրջումները մեկ օրում չեն պատրաստվում, դրանք տարիների աշխատանք են և հիբրիդային են, քանի որ հատուկ տեխնոլոգիաներով նախ մարդկանց կրթական, մտավոր մակարդակն են իջեցնում, իսկ հետո արդեն կառավարում այդ մարդկանց։

Հոգեբանն անդրադարձավ Ռ․ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու և արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությանը՝ ասելով, որ ՀՀ երկրորդ դնախագահն ունի այն ներուժը, որպեսզի կարողանա ևս մեկ անգամ Հայաստանը դուրս բերել վատթար վիճակից։

Ի՞նչ վիճակում է այսօր հայտնվել Հայաստանը՝ որպես պետություն, միջազգային ի՞նչ համբավ ունի, ի՞նչ հարաբերությունների մեջ է ռազմավարական գործընկերների հետ։

Ի՞նչ պայմաններում կհեռանան այսօրվա իշխանությունները, ի՞նչ հնարավոր սցենարներ կան դրա համար։

Մանրամասները՝ տեսանյութում