Ինչու պարտվեցինք պատերազմո՞ւմ. Նիկոլին հարցրեք. Յուրի Խաչատուրով

Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն է այցելել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Լրագրողների հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ Հայոց բանակը նորից կարող է դառնալ մարտունակ:
Հայկական բանակը կարո՞ղ է նորից մարտունակ լինել հարցին նա պատասխանեց. «Անպայման»:

Իսկ հարցին, թե ինչու պարտվեցինք պատերազմում, նա պատասխանեց. «Նիկոլին հարցրեք»: