Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Վրաստան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային աշխատանքային այցի շրջանակներում ժամանել է Վրաստան: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում: Օդանավակայանում Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլին:

Հիշեցնենք, որ Զարիֆը նախօրեին Հայաստանում էր։