Խոնարհումս՝ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած բոլոր մարտիկների (ռազմիկների) հիշատակին

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Մեր պետության ամենակարևոր հենասյուներից՝ Հայոց Բանակ,

Քեզ փորձեցին թուլացնել խաղաղ ժամանակ,

Քեզ զրկեցին պրոֆեսիոնալ կառավարումից և հասցեական մատակարարումից պատերազմի ժամանակ,

Իշխանության պարտությունը հաշվեցին Քեզ վրա…

Բայց մենք գիտենք իրականությունը,

Մենք գիտենք մեր ազգի ներուժը,

Եվ երբ յուրաքանչյուրիս «ես»-ը դարձնենք «մենք», ապա կարթնանանք,

Արթնանալուց հետո կվերակառուցենք մեր պետությունն առնվազն երկու սյունի վրա՝

(1) ազգային-բարոյական (քրիստոնեական) արժեքների և (2) մարտունակ բանակի,

Մարտունակ բանակի վերակառուցման համար կարժևորենք մարտիկի (ռազմիկի) աշխատանքը,

Կմեծացնենք մարտիկի (ռազմիկի) և նրա ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները,

Զոհված մարտիկների (ռազմիկների) ընտանիքի անդամներին և վիրավորված մարտիկներին (ռազմիկներին) կվերաբերվենք հատուկ մեծարանքով,

Կզարգացնենք ռազմարդյունաբերությունը,

Քաղաքացիական անձանց կսովորեցնենք համակարգային ինքնապաշտպանության հմտությունները,

Յուրաքանչյուրը, անկախ իր մասնագիտությունից, իր ոլորտում կձգտի լավ և արդյունավետ աշխատել,

Պետք է միայն յուրաքանչյուրիս «ես»-ը դարձնենք «մենք»,

Շնորհավոր տոնդ, Հայոց Բանակ:

…………………………………………………………………….

Խոնարհումս՝ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած բոլոր մարտիկների (ռազմիկների) հիշատակին:

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից