Դեռ կփայլես Հաղթանակով

Հերոսներիդ հիշատակով,

Ու անցյալիդ լուսե փառքով,

Ներկա օրվա ցավոտ վերքով,

Եվ ապագա վառ կրակով,

Բազկիդ ուժի թարմ ավյունով,

Քո վառ մտքի պայծառ հունով,

Սերունդներիդ երազանքով,

Դեռ կփայլես Հաղթանակով։

Այսօր տոնդ, տոն չէ բնավ,

Այլ հիշատակ ու խոնարհում,

Հպարտության ու քաջության,

Անձեռակերտ մարմնավորում։

Փառք ու պատիվ քո շարքերին,

Ազգիդ, Երկրիդ, Հայրենիքիդ,

Որ Բարձրյալի օրհնությամբ ու բարի կամքով,

Հայոց Բանակ պետք է պահի Հաղթանակով։

28.01.2021թ.

էքսպրոմտ նվիրված Հայոց Բանակին

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից