Ռուսաստանի, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետների նիստը կարող է լինել մոտ ապագայում․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի նիստը Լեռնային Ղարաբաղի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: Այս մասին գրում է ТАСС-ը` հղում տալով ՌԴ ԱԳՆ-ն:

«Միջգերատեսչական ձևաչափով ադրբեջանական և հայկական կողմերի հետ միասին մենք նախապատրաստվում ենք դրա առաջին նիստի անցկացմանը մոտ ապագայում»,- հայտնել են նախարարությունում:

Ինչպես շեշտել են դիվանագիտական գերատեսչությունում, անաչառ և պատասխանատու օժանդակությունը ԼՂ կարգավորման գործընթացին եղել և մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն Անդրկովկասում: «Արդիական խնդիր է տարածաշրջանի երկրների` առճակատումից հաշտեցմանն անցնելոը ապահովումը` Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերությունների վերականգնման, միջէթնիկական և միջդավանաբանական խաղաղության և վստահության հաստատման, կայունության և բարգավաճման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով»։