Փաշինյանի և իր իշխանախմբի հաղթանակը Հայության և Հայաստանի պարտությունն է (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանն է

Ինչպե՞ս են տերերը վարվում  բացահայտված  գործակալների հետ. կամ նրանց արագ հեռացնում են տվյալ երկրից՝ աշխարհի  հեռավոր մի անկյունում ապահով կյանք խոստանալով, կամ  ուղղակի ֆիզիկապես ոչնչացնում են, քանի որ իր գործն ավարտած գործակալը ոչ ոքի պետք չէ, առավելևս նրան վճարած  տերերին:

Թե ի՞նչ ճակատագիր են որոշել Էրդողանն ու Ալիևը Հայաստանի իշխանության մեջ իրենց  կողմից ներդրված  ու արդեն իսկ բացահայատված գործակալների  համար, շատ շուտով պարզ կդառնա:

Բայց մինչ հեռանալը կրաչներն ու օմեգաները, որ Արցախը ծախեցին ադրբեջանին, հիմա Հայաստանի ճակատագիրն են որոշում: Մեդիամագնատ Աշոտ Գաբրիելյանովը, ահա թե ինչ է գրում. «Փաշինյանն արդեն բացահայտել է իր խաղաքարտերը. նա Ադրբեջանին միջանցք կտրամադրի Հայաստանի տարածքով: Մինչև մարտի 1-ը կստորագրի այդ փաստաթուղթը և մարտի 1-ին կվերցնի իր փողերը և կասի. «Ցտեսություն, ես գնացի»:

Մանրամասները՝ տեսանյութում