Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը քննարկել են ԼՂ շուրջ հայտարարությունների իրագործումը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականացումը:

«Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի և 2021 թ. Հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված համաձայնագրերի կատարման առաջընթացի մասին, ներառյալ անվտանգության ասպեկտները, հումանիտար բաղադրիչը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս համատեքստում տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համապատասխանության և համատեղ կառուցողական աշխատանքի կարևորությունը»,- ՏԱՍՍ գործակալության տեեկացմամբ, այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: