Արայիկ Հարությունյանը ոստիկանապետ և ԱԻՊԾ տնօրեն նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանին ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Ոստիկանության պետ նշանակելու մասին։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով ԱՀ ներքին գործերի նախարարության համակարգում գործող Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ծառայության գնդապետ Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։