Արցախցիներն ինչքա՞ն կարող են տուն սարքել ու նվիրել թուրքին․ նրանց երաշխիք է պետք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է նախկին պատգամավոր, «ԿԱՄՔ» նախաձեռնության անդամ Արագած Ախոյանը

Արագած Ախոյանը անդրադառնալով հունվարի 28-ին կազմակերպվելիք հայահավաքին՝ կոչ արեց բոլոր հայրենակիցներին մի մարդու նման մասնակցել հանրահավաքին և շեշտեց, որ նրանք իշխանության պայքար չեն մղում։

Ընդդիմությանն անդրադառնալով՝ նախկին պատգամավորը ընդգծեց, որ նրանք էլ մասնակցել են տարբեր հանրահավաքների և ընդդիմության հետ մի հարցում համաձայն են, այն է՝ Փաշինյանը պիտի հեռանա։

Արագած Ախոյանը կոչ արեց հասարակությանը չտարանջատել հասարակությանը. ի վերջո բոլորս էլ հայ ենք, անգործություն և անտարբերություն չդրսևորել, քանի որ դա մեծագույն դավաճանություն է, իսկ բանակը պետք է զինվի նորագույն զենք զինամթերքով։

Մանրամասները՝ տեսանյութում