Ի՞նչ սխեմայով են թուրքական գործակալները Հայաստանը վաճառում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, հասարակական գործիչ Մհեր Ղուշչյանը

Միջազգայնագետ, Օրբելի կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը օրերս ներկայացրեց Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը՝ հավաստելով, որ այն ձեռք է բերել ադրբեջանցիներից բավականին բարձր գնով։ Դրանով նա փորձեց ևս մեկ անգամ ապացուցել, որ Հայաստանում ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը ներգրավված է թուրքերին անձնագրեր վաճառելու հանցավոր գործում։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը շտապեց պատասխանել, թե նրա և ևս 13 հոգու անձնագիր գողացել են խայտառակ հայտարարությունը ստորագրելու գիշերը՝ կառավարության շենք անօրինական մուտք գործելու օրը։ Բայց Անդրանիկ Հովհաննիսյանը հակադարձեց։ Եթե կառավարությունը փորձում է հերթական ստով կերակրել հանրությանը, ուրեմն այստեղ ինչ-որ բան այն չէ։ Քյարամյանն ինքն էլ չհերքեց անձնագրեր նվիրելու, վաճառելու հանգամանքը՝ մանիպուլացնելով թեման Պետրոս Ղազարյանի մոտ։

Խոսեցինք գործակալական ցանցի մասին, որն այժմ իշխանության գլխին է, նրանց մասին փաստեր են հրապարակվում, փաստաթղթեր, որոնք ըստ էության չեն հերքվում։ Քննարկեցինք Լիլիթ Մակունցի ԱՄՆ դեսպան նշանակվելու հանգամանքը, որը դիվանագետների շրջանում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։ Գունավոր հեղափոխությունների համեմատություններ անցկացվեցին Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում, այժմ նաև Ռուսաստանում։

Պատերազմից հետո տարածաշրջանային վերադասավորումները, ռուս-իրանական հարաբերությունների ավելի ընդլայնումը, տնտեսական շրջանառությունն ավելացնելու պայմանավորվածությունները, միջուկային ծրագրի շուրջ համագործակցությունը. այդ վերադասավորումներում Հայաստանն ինչ կարգավիճակ կունենա։

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փորձերը, հայերի հանդեպ ատելությունը։

Առանց վարչապետի հրաժարականի՝ Ազգային ժողովը լուծարելու ու արտահերթ ընտրություններ նշանակելու գաղափարն արդեն իշխող «Իմ քայլը» խմբակցության օրակարգում է։ Արտահերթ ընտրություններ գործող Սահմանադրությամբ էլ է հնարավոր նշանակել, բայց Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Ինչի՞ց է վախեցած Փաշինյանը, որ գործող կարգը թողած, արտահերթ ընտրությունների խրթին ուղիներ է փնտրում։ Ըստ հաղորդման հյուրի՝ նա չի վստահում իր սեփական թիմին։

Մանրամասները՝ տեսանյութում