Ռուսաստանը և ԱՄՆ-ը կերկարացնեն ՌՀՍ պայմանագիրը՝ Մոսկվայի պայմաններով

Ռուսաստանը և ԱՄՆ-ը որոշում են ընդունել երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը (ՌՀՍՊ) Մոսկվայի պայմաններով: «ՌԻԱ Նովոստիի» տեղակացմամբ, այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Մեր պայմաններով. հինգ տարով՝ առանց նախապայմանների, առանց ցանկացած լրացումների»,-ասել է նա լրագրողներին: Հունվարի 26-ին կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջոզեֆ Բայդենի հեռախոսազրույցը: Արդյունքում՝ երկու նախագահները գոհունակություն են հայտնել ՌՀՍ-ի պայմանագրի երկարացման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման նոտաների փոխանակման առնչությամբ: Սպիտակ տան տվյալներով՝ Բայդենը և Պուտինը իրենց աշխատակիցներին կարգադրել են անհապաղ աշխատել, որպեսզի այն հասցնեն մինչև փետրվարի 5-ը երկարացնել:

Ինչպես հետևում է Պետդումայի բազայի տվյալներից, Պուտինը Պետդումային օրինագիծ է ներկայացրել երկարացման համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ: Փաստաթղթում ամրագրված է երկարացման հնգամյա ժամկետը՝ մինչև 2026 թվականի փետրվարի 5-ը:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ՌՀՍ-3 պայմանագիրը ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին: Այն նախատեսում է, որ կողմերից յուրաքանչյուրն իր միջուկային զինանոցները կրճատի այնպես, որպեսզի յոթ տարի անց և հետագայում սպառազինությունների միագումար քանակը չգերազանցի 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, բալիստիկ հրթիռները՝ սուզանավերի և ծանր ռմբակոծիչների վրա, ինչպես նաև 1550 մարտագլխիկները և ծավալված և չծավալված 800 արձակման կայանքները: Այսօր ՌՀՍ-3-ը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միակ գործող պայմանագիրն է սպառազինությունների սահմանափակումների մասին, բայց այն լրանում է 2021 թվականի փետրվարի 5-ին: Եթե չերկարացվի, աշխարհում չի մնա որևէ համաձայնագիր, որը կսահմանափակի խոշորագույն միջուկային տերությունների զինանոցները: