Բայդենը կատակել է՝ պատասխանելով Պուտինի հետ զրույցի մասին հարցին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է՝ պատասխանելով լրագրողի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի մասին հարցին, ասուլիսը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը:

Միջոցառման ավարտին լրագրողներից մեկը տարածքից դուրս եկող ամերիկացի առաջնորդին հարցրել է, թե ինչի մասին է խոսել Ռուսաստանի ղեկավարի հետ:

«Ձեր մասին: Նա ուղարկում է իր բարեմաղթանքները»,- պատասխանել է Բայդենը:

Երեքշաբթի օրը Պուտինն ու Բայդենը ԱՄՆ նոր ղեկավարի երդմնակալությունից հետո առաջին հեռախոսազրույցն են ունեցել: