«Յութուբը» երկարաձգել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշվի արգելափակումը

«Յութուբը» երկարաձգել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվը սառեցնելու որոշումը: Այդ մասին հայտնում է Politico-ն:

Ընկերությունը նշել է, որ որոշումը կայացվել է անորոշ ժամանակով:

«Բռնության հավանական վտանգի պատճառով Դոնալդ Թրամփի ալիքը կմնա սառեցված»,- «Յութուբին» մեջբերում է թերթը:

Քաղաքական գործչի ալիքը առաջին անգամ սառեցվել էր հունվարի 13-ին՝ մեկ շաբաթով: Պատճառը տեղադրված տեսանյութն էր, որը, ըստ ընկերության, «բռնություն էր հրահրում», ինչի համար այն հեռացվել է: Դրանից հետո արգելափակումը երկարացվել է ևս մեկ շաբաթով:

Ավելի վաղ «Թվիթերը» հայտարարել էր Թրամփի անձնական հաշիվն արգելափակելու մասին: Միջոցառումներն արդարացվում էին բռնության դրդման ռիսկով: Այնուամենայնիվ, երկրի նախագահը, բարկացած կատարվածից, իր շտաբի պաշտոնական հաշվում հայտարարել է, որ «Թվիթերը» իրեն չի լռեցնի: