Հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»

Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»։

Քիչ առաջ դավադիր սրիկաների կառավարությունն ավարտեց եվրաբոնդերի թողարկումը 750 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։

Այսպիսով՝ Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական՝ 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի!

Այն իշխանազավթումից հետո աճել է մոտ 2 մլրդով կամ ՀՆԱ-ի նկատմամբ 11%-ով։

Հայաստանի պետականությունը անդունդն է գլորվում՝ բոլոր ուղղություններով։

Ի դեպ, ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ նոր թողարկված եվրաբոնդերի գնորդների շարքում ներկայացված է նաև թուրք-ադրբեջանական կապիտալը։

Պահանջում եմ հրապարակել մեր արտաքին պարտքի նոր տերերի ամբողջական ցուցակը։

Մենք պետք է իմանանք, արդյո՞ք թուրքերը չոքել են նաև մեր ֆինանսական անվտանգության կոկորդին։

Սա ազգային անվտանգության նոր մարտահրավեր է։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից