Այսօր բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան․ Արսեն Ղուկասյան

Այսօր բերվել է 31զինծառայողի  մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան: Այս մասին, news.am-ի փոխանցմամբ, ֆեյսբուքյան լայվով հայտնեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:

«Դա այն է, որ ասում էին տարբեր տեղերում կան թաղված, հերթով տեղերը ասում են, հանում, բերում ենք, բայց բոլորն էլ իրենց պարկերի մեջ են տեղադրված: Կան որոշ մարդկանց մոտ փաստաթղթեր, հնարավոր է վաղվանից ցուցակներ էլ գցենք: Իրենք նախապես ասել էին, որ 100 մարմին են տալու, ու արդեն 61-ը տվել են, մնաց 39-ը: Ողջերի մասով որոնողական աշխատանքները արդյունքներ չեն տվել, վաղը նորից կշարունակվեն»,-ասաց նա: