Հայկ Մարությանը «Գազելների» և «Կամազների» գործով ատկատներ է ստացել. նրա դեմ քրեական գործ է նախապատրասվում

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ «Գազել» մակնիշի քաղաքային միկրոավտոբուսների գնման գործարքի հետ կապված կոռուպցիոն բնույթի փաստեր կան:

«Կա խոսակցություն, որ մասնավորապես վերջին գնման հետ կապված, այդ 100՝ իրենց մեկնաբանմամբ միկրոավտոբուսները, որ, իրականում, բառի բուն իմաստով «Գազելներ» են՝ թե՛ նստատեղերի քանակով, թե՛ մակնիշով, այդ «Գազելների» գնման մեջ առերևույթ լրջագույն հանցագործություն կա, և պտտվում է խոսակցություն, որ շուրջ 50 տոկոս ատկատ կա, որից և օգտվել է Մարությանը»,-ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ ի տարբերություն ավելի վաղ «Կամազների» հետ կապված պատմությանը, որի դեպքով իրավապահները չցանկացած կոռուպցիոն դրսևորումներն ի հայտ բերել, այս անգամ, քանի որ Փաշինյան-Մարության հարաբերությունները լարված են, ուստի քրեական գործ կլինի:

«Արդեն քրեական գործ է նախապատրաստվում, որ Մարությանի չհեռանալու դեպքում այդ քրեական գործով վախեցնեն»: