Արայիկ Հարությունյանն անհետ կորած անձանց հարազատների հետ այցելել է Գանձասարի եկեղեցի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր անհայտ կորած քաղաքացիների մի խումբ հարազատների հետ այցելել ենք Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի և մասնակցել Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ մատուցված ծիսակարգին»:

Տեսանյութը՝ ստորև: