Ադրբեջանի կազմում Արցախին ինքնավար կարգավիճակ տալը բանակցությունների սեղանին է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը

Նարեկ Սամսոնյանն անդրադառնալով Իմ քայլը խմբակցության հրավիրած խորհրդակցությանը և ԱԺ լուծարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը նշեց, որ իշխանական պատգամավորների ձայները բավարար չեն որպեսզի այն օրենքի ուժ ստանա և չբացառեց, որ խորհրդարանական այլ ֆրակցիաների ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյանը համաձայնության է եկել։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը նշեց, որ Նիկոլի մնալը նշանակում է ՀՀ չգոյություն, քաղաքական գործիչների վերացում և «եթե նա շարունակելու պաշտոնավարել,  ապա ես թքած ունեմ այդպիսի Հայաստանի վրա, դա Հայաստան չի լինի, այլ Ադրբեջանի մարզ»,- ընդգծեց զրուցակիցը։

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ օրերս տված հարցազրույցի մասին մեր զրուցակիցը նշեց․ «Դավիթ Տոնոյանը խեղդվելու է այդ արյան մեջ, նա ոչ թե պետք է հարցազրույց տար, այլ բանտում հարցաքննվեր»։

Տեսակետը, թե ընդդիմության պայքարը գնալով մարում է, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը հերքեց, շեշտելով, որ ընդդիմության լռությունն ավելի վտանգավոր է, իսկ հարցին, թե արդյո՞ք այսօր խորհրդարանում իրական ընդդիմություն կա, Նարեկ Սամսոնյանը երկմտելով պատասխանեց, որ ԲՀԿ-ն առաջ միգուցե, բայց այսօր դժվար է ասել։

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանին, ապա ըստ մեր զրուցակցի՝ Նիկոլի գրպանային աշխատողն է, իսկ ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների վերաբերյալ ակցիային անդրադառնալիս Սամսոնյանը շեշտեց, որ այդ պաստառի փոխարեն Մարուքյանը կարող էր մերկանալ և վազել ԵԽԽՎ ներկայացուցիչներից մեկի մոտ, միգուցե այդ սցենարին հաջորդ անգամ ականատես չլինելու համար արագ ռազմագերիների հարցին լուծում տրվեր։

Մանրամասները՝ տեսանյութում