Թրամփին իմպիչմենտի ենթարկելու մասին բանաձևը ներկայացվել է ԱՄՆ Սենատ

ԱՄՆ Սենատ բանաձև է ներկայացվել Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու մասին: Ամերիկյան հեռուստաընկերությունները լուսաբանել են, թե ինչպես են Ներկայացուցիչների պալատի տարածքից ղեկավարները շարժվում դեպի Կապիտոլիումի մյուս թևը, որտեղ նստում է Վերին պալատը: Այս մասին գրել է tvzvezda.ru-ն:

Այսպիսով, ձևականորեն համարվում է, որ իմպիչմենտի գործընթացը սկսված է: Այս գործի վերաբերյալ լսումները, ինչպես հետևում է դեմոկրատների և հանրապետականների համաձայնագրից, կսկսվեն փետրվարի 8-ից:

Ներկայացուցիչների պալատը Միացյալ Նահանգների նախկին նախագահին իմպիչմենտի ենթարկելու համար քվեարկել է դեռևս հունվարի 13-ին, երբ Թրամփը իշխանության էր: Ենթադրվում է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը ներգրավված է Կապիտոլիումի հունվարի 6-ի անկարգությունների մեջ: Ըստ դեմոկրատների, նա մեղավոր է ապստամբություն հրահրելու մեջ:

Իմպիչմենտի դեպքում Թրամփը կկորցնի նախագահի պաշտոնում նոր ժամկետով առաջադրվելու և կառավարության այլ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից: