Իտալիայի վարչապետը հրաժարական կներկայացնի

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն պատրաստվում է հրաժարական ներկայացնել խորհրդարանում անվստահության 2 քվեարկություններին դիմակայելուց մեկ շաբաթ անց: Այս մասին գրում է Euronews-ը։

Նրա գրասենյակը հայտարարել է, որ նա այսօր առավոտյան իր կաբինետին կասի, որ մտադիր է հանդիպել նախագահ Սերջիո Մատերելլային՝ իր հրաժարականը ներկայացնելու համար:

Կոնտեն ճնշման տակ էր, քանի որ իր ղեկավարած ձախ կենտրոնամետ կոալիցիան, որը նա ղեկավարում էր 16 ամիս, կորցրեց մեծամասնությունը Սենատում: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Մատեո Ռենզիի կուսակցությունը դուրս եկավ դաշինքից՝ տարաձայնությունների հենքին, թե ինչպես ծախսել COVID-19 վերականգնման ֆոնդի փողերը:

Հաղորդվում է, որ նախագահ Մատերելան հնարավոր է՝ չընդունի Կոնտեի հրաժարականը և խնդրի վարչապետին՝ փորձել ավելի կայուն կոալիցիա կազմել: