Մի գնացեք Թուրքիա՝ ամենանենգ երկիրը. Ժիրինովսկին հորդորել է ռուսներին չայցելել Թուրքիա

ՌԴ ԼԺԿ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ստամբուլում ռուսների վրա անհայտ անձի հարձակումից հետո հորդորել է չայցելել Թուրքիա:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել էր, որ կիրակի երեկոյան աղբահավաք Հասան Հուսեյնը, տառապելով հոգեկան խանգարումից, դանակով հարձակվել է Ռուսաստանի երեք քաղաքացիների՝ տղամարդու և երկու կանանց վրա, որոնք վնասվածքներ էին ստացել: Նա կալանավորված է: Ինչպես հաղորդում է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, նրանք տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:

«Պետք չէ գնալ Թուրքիա՝ ամենանենգ երկիրը», – ասել է Ժիրինովսկին՝ մեկնաբանելով իրավիճակը: