Դատարանի արժեզրկման վտանգավոր հետևանքներն արդեն առկա են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է փաստաբան Լուսինե Վիրաբյանը

Խոսեցինք դատական համակարգի վիճակի, այսպես կոչված բարեփոխումների ազդեցությունների մասին։

Բարձրագույն դատական խորհուրդը երկու նոր անդամ ունի։ ԱԺ պատգամավորները կողմ քվեարկեցին «Իմ քայլը» խմբակցության առաջադրած երկու` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և ՀՔԾ պետի եղբայր Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը: Վերջինս «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» (Սորոսի հիմնադրամ) կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է: 2011-2013 թթ. նա նույն կազմակերպության Ռազմավարական դատավարությունների ծրագրի փորձագետ էր, արդեն 2016 թվականից` Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ: Իսկ Գագիկ Ջհանգիրյանը, մեղմ ասած, դրական վարկանիշով աչքի չի ընկել իր մասնագիտական և քաղաքական անցյալում։ Ինչո՞ւ է իմքայլականների ընտրությունը կանգ առել այդ թեկնածուների վրա և արդյոք «յուրային» կադրերով փորձ է արվում դատական համակարգի վրա լիարժեք ազդեցություն ունենալ։

Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումները չկատարելը դարձել է վատ, արատավոր ավանդույթ։ Դրա սկիզբը դրեց ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանը, այսօր նույն կերպ սոցապնախարարությունն է հրաժարվում կատարել դատարանի որոշումը՝ անհեթերթ պատճառաբանություններ ներկայացնելով։

Խոսեցինք դատարանների դերի, հեղինակության միտումնավոր արատավորման և դրա հետևանքների մասին։

Լուսինե Վիրաբյանն անդրադարձավ նաև լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, լրագրողներին վիրավորելու արատավոր երևույթին՝ ասելով, որ դա իշխանությունների կողմից ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ ակնհայտ և անօրինական ճնշում գործելու նպատակ է հետապնդում։

Մանրամասները՝ տեսանյութում