Գ. Ծառուկյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Քննարկվել են հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդմանը, պատերազմից հետո Հայաստանում ստեղված իրավիճակին վերաբերող հարցեր: ԲՀԿ նախագահը կարևոր է համարել տնտեսության վերակենդանացմանն ուղղված քայլերը՝ հատկապես այնպիսի բարեկամ երկրների հետ գործակցությամբ, ինչպիսին Բելառուսն է: Դեսպանը Գագիկ Ծառուկյանին է փոխանցել Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական նամակը՝ անցած տոների առթիվ, և Բելառուսի նախագահի ջերմ ողջույնները:

Մանրմասները՝ տեսանյութում