Ադրբեջանցիների «սրտի» վարչապետի օգտին քվեարկել է օգտատերերի 19%-ը․ Armvoice (լուսանկարներ)

Այսօր Armvoice թելեգրամյան ալիքը օնլայն հարցում էր տեղադրել՝ փորձելով հասկանալ՝ ո՞ւմ է ցանկանում ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել հայ հասարակությունը:

Թեկնածուների թվում են՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը,  Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ երկրրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը:

Armvoice-ի օնլայն հարցման ամփոփիչ արդյունքներով առաջատարը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է՝ 46% ձայնով, նրան հետևում է Նիկոլ Փաշինյանը՝ ձայների 19%-ով, Միքայել Մինասյանի օգտին քվեարկել է մասնակիցների 14%-ը, Ռուբեն Վարդանյանի՝ 12 % -ը։

Ըստ թելեգրամ ալիքի՝ փաշինյանն իր ձայների գերակշիռ մասը ստացել է ադրբեջանցի օգտատերի շնորհիվ, որոնք իրենց բոլոր թելեգրամ ալիքներում և բազմահազարանոց խմբերում կոչ էին անում հայրենակիցներին քվեարկել հօգուտ Փաշինյանի։

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 46 000 օգտատեր։