Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայկական կողմում կռված «օտարերկրացի վարձկանների դեմ»

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմում կռված «արտասահմանցի վարձկանների դեմ»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը:

Նրա խոսքով՝ հարուցվել է 62 քրեական գործ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած պատերազմում «կատարված հանցագործությունների» փաստով: «Միջազգային հետախուզում է հայտարարվել 21 մարդու դեմ, այդ թվում 4 Հայաստանի քաղաքացիներ և 17 օտարերկրացի վարձկաններ»,- ասել է Ալիևը: