Քաղաքացիները լքում են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը

Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ Պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին ներկա է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Mediaport-ի տեղեկություններով՝ քաղաքացիները փորձել են բարձրանալ կառավարական սրահ ու Աննա Հակոբյանի երեսին ասել, թե ինչ են մտածում նրա և նրա դավաճան ամուսնու մասին, սակայն անվտանգության տասնյակ աշխատակիցները արգելել են, որից հետո քաղաքացիները դուրս են եկել համերգասրահից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կինն ու դուստերերը օրերս են վերադարձել Մոսկվայից, որտեղ թանկարժեք ռեստորաններում տոնում էին Հին Նոր տարին: Mediaport-ն  ավելի վաղ հայտնել էր, որ նրանք ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթաց են սկսել Մոսկվայում: