Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս․ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Կարեն Ջալավյանին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

«Սիրելի՛ հրամանատար

Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը:

Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս»,- գրել է Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում: