Բաքվի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)

Բաքվի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակ կարող են մարդիկ լինեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի ԱԻՆ-ին:

«Աբշերոնի շրջանի Խիրդալան քաղաքում բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակից փրկարարները դուրս են հանել երկու մարդու՝ մի կնոջ և մի երեխայի: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան: Պայթյունի պատճառները ճշտվում են»,- հայտնել են գերատեսչությունից:

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին պարզաբանել են ականատեսները, պայթյունից հետո տանը հրդեհ է բռնկվել, հարվածային ալիքը կոտրել է մոտակա բազմահարկ շենքերի բնակարանների ապակիները: