ՄԻՊ-ը հրապարակել է սոցիալական աջակցության տեղեկատվական ուղեցույց ԼՂ-ից տեղահանվածների համար

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Ուղեցույցում մանրամասն ներկայացված են պետության կողմից սոցիալական աջակցության ծրագրերը, միջոցառումներից օգտվելու նախապայմաններն ու դիմումների լրացման ձևն ու ժամկետները։

Ուղեցույցում ներկայացված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն ու դիմելու տարբերակները։

Մանրամասները՝ուղեցույցում: