Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը կաշառեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին. 7or.am

7or.am-ը գրում է. «Պատճառները մի քանիսն էին, բայց նշենք դրանցից հիմնականները՝

  1. Նիկոլի համար «Մարտի 1»-ի գործն անհրաժեշտ էր ներքաղաքական նպատակներով: Նա կաշառեց զոհերի հարազատներին, որպեսզի նրանց օգտագործի իր հակառակորդների դեմ:

Զզվելին այն էր, որ զոհերի հարազատներից ոմանք հաճույքով ծախեցին իրենց մեռելներին: Ծախեցին 30 արծաթով: 30 միլիոն դրամի դիմաց նրանք դատարանում կապիկություններ էին անում ու ապահովում Նիկոլի ուզած թամաշան:

  1. Նիկոլի համար կարևորն իր իշխանությունն է: Հայաստանը և Արցախն իր համար առևտրի առարկա են: Պատահական չէ, որ քայլարածների գլխավոր կարգախոսն է՝ «Թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը»:

2008թ. մարտի 1-ին լուծվում էր իշխանության հարց: Նիկոլը մարդկանց մոլորեցրեց, տարավ կրակի բերան ու հենց տեսավ, որ չի ստացվում, ծլկեց՝ «մարտի» դաշտում թողնելով 10 զոհ, բազմաթիվ վիրավորներ:

Ի դեպ, շատ խորհրդանշական է, որ Նիկոլը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հարազատներին տալիս է 10 միլիոն դրամ, այն էլ՝ փորձում է զոհերի իրական քանակը թաքցնել, որպեսզի նրանց անհետ կորած ճանաչի և հետաձգի վճարումները, իսկ ահա մարտի 1-ի զոհերի հարազատներին վճարում է 3 անգամ ավել:

  1. Նիկոլն Արցախի հարցում բանակցում էր «Տարածքներ՝ փողի դիմաց» բանաձևով: Խոսվում է 5 միլիարդ դոլարի մասին: Մարտի 1-ի գործն այդ դավաճանական ծրագրի իրագործմանը նպաստող կարևոր օղակ էր: Դրա համար էլ ինքը 5 միլիարդից փայ հանեց իր գործիքներին:

Հ.Գ.: Վերջերս պարզվեց, որ մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիսը, դարձել է Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Մեկնաբանություններն ավելորդ են: Այդ փաստը հաստատում է վերը նշվածը»: