Երիտասարդությունը հայրենիքի փրկության շարժիչ ուժ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ ՀՅԴ ՀԵՄ անդամ Տարոն Մանուկյանը և ԲՀԿ ԵՄ փոխնախագահ Վահե Հարությունյանը

Անդրադարձ է կատարվել.

1․Հայրենիքի փրկության գործում երիտասարդների ակտիվ դերակատարությանը

2․Հայրենիքի փրկության շարժման անդամների կողմից պարբերաբար կազմակերպվող ակցիաներին:

Զրուցակիցներն անդրադառնալով այն մեղադրանքներին, թե շարժումը մարել է՝ վստահեցրին, որ շարժումը չի մարել և չի մարելու, քանի դեռ Նիկոլը շարունակում է պաշտոնավարել։ Չնայած իրավապահ համակարգը շարունակում է Նիկոլի ապօրինի հրահանգները կատարել, միևնույն է, շարժումը կանգնեցնել չի լինի, վստահեցրին զրուցակիցները։

Վահե Հարությունյանն անդրադառնալով այն թեմային, թե այս պայքարը աթոռակռիվ է, հարց բարձրացրեց, ասելով, իբր մենք պետություն ունե՞նք, որ մի բան էլ աթոռակռիվ անեն իշխանության գալու համար։

17 կուսակցություններից որոշ ուժեր դուրս են գալիս շարժումից, պատճառաբանելով, որ շարժումը նպատակին չի ծառայում, Տարոն Մանուկյանն այս թեմայի մասին խոսելով՝ շեշտեց, որ առանձնապես մեծ իրադարձություն տեղի չի ունեցել, որ դրա շուրջ սկսեն քննարկումներ ծավալվել։

Մանրամասները՝ տեսանյութում