Մարուքյանը ԵԽԽՎ-ում միայնակ ակցիա է արել՝ գերիների վերադարձի պահանջով (տեսանյութ)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստի մեկնարկին միայնակ ակցիա է իրականացրել` բարձրաձայնելով հայ գերիների վերադարձի պահանջը:

«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- գրել է պատգամավորը՝ կից հրապարակելով տեսանյութ: