Նիկոլն էնքան հին է, որ ոչ մի թանգարան որպես նմուշ նրան չի ընդունի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը

Անդրադարձ է կատարվել.

1․Լիլիթ Մակունցի ԱՄՆ դեսպան նշանակմանը

2․Նիկոլ Փաշինյանի կադրային նշանակումներին

3․ԲԴԽ անդամների ընտրությանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից

4․ Փաշինյանի կողմից նախկին և ներկա տարանջատումներին և ազգի պառակտմանը

5․Ընդդիմադիր գործիչների պայքարին

6․Արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Գևորգ  Պետրոսյանն անդրադառնալով Լիլիթ Մակունցի ԱՄՆ դեսպան նշանակելու լուրերին՝ նշեց, որ ավելի լավ է նրան Բուրկինա Ֆասոյի դեսպան նշանակեն։

Պատգամավորը շեշտեց, որ այսօր իրավապահ համակարգը Նիկոլը ենթարկեցնում է իրեն, սակայն իշխանափոխությունից հետո բոլորը պատասխանատվություն են կրելու իրենց արարքների համար։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին՝ Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ դա պատերազմ չէր, դա Հայոց երկրորդ ցեղասպանություն էր։

Այսօր շատ կամավորների իրենց հասանելիք գումարները Կառավարությունը չի հատկացնում այս մասին բարձրաձայնեց պատգամավորը, բայց փոխարենը իշխանություննները չեն դադարում իրենց թիմակիցներին պարգևավճարներ բաժանել։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Գևորգ Պետրոսյանը հստակ նշեց. «Եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա Հայաստանը կկորցնենք։

Մանրամասները՝ տեսանյութում