Հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ հունվարի 24-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին հանրապետությունում սպասվում է ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։

Երևանում hունվարի 24-ի ցերեկը և 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին սպասվում է ձյուն:
Գիշերը Երևանում կլինի -14-16, վաղը ցերեկը՝ -3-5:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -23-28, ցերեկը -7-12,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -19-24, ցերեկը -3-5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -12-14, ցերեկը -5-9,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ -18-23, ցերեկը -2-6,
Լոռիում գիշերը՝ -10-15, ցերեկը 0+4,
Տավուշում գիշերը՝ -5-10, ցերեկը +4+7,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -20-24, ցերեկը -3-6,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -13-16, ցերեկը -2-4,
Արարատում գիշերը՝ -14-17, ցերեկը -2-5,
Արմավիրում գիշերը՝ -14-17, ցերեկը -2-4,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -16-20, ցերեկը -2-5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -14-17, ցերեկը -1-4,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -5-10, ցերեկը 5+10,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -12-17, ցերեկը 0+5,
Արցախում գիշերը՝ 0-5, ցերեկը +4+9: