Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում (տեսանյութ)

Երեկ «Իմ քայլը» ԲԴԽ անդամ ընտրեց Գագիկ Ջհանգիրյանին։ Վերջինս, անդրադառնալով Մոնումենտում առանձնատուն ունենալու փաստին՝ ԱԺ-ում հայտարարեց, թե «Մոնումենտում այնպիսի տներ կան, որ իր տունը մյուսների համեմատ «գոմի» է նման»:

Համացանցում արդեն իսկ առկա են Գագիկ Ջհանգիրյանի եռահարկ, շքեղ առանձնատան նկարները, որը վերջինս վարձակալության է հանձնել ՀՀ-ում Իրաքի դեսպանությանը։

Սակայն սա Ջհանգիրյանի միակ դղյակը չէ։ AntiFake.am-ի փոխանցմամբ՝ նա ևս մի շքեղ առանձնատուն ունի Նորք Մարաշում (հասցեն՝ Նորք Մարաշ, 2-րդ նրբանցք): Սա այն առանձնատունն է, որտեղ ներկայումս բնակվում է Ջհանգիրյանը՝ Մոնումենտի առանձնատունը վարձակալության հանձնելուց հետո:

Բայց այսքանով Ջհանգիրյանի կարողությունը չի սահմանափակվում։ AntiFake.am-ի տեղեկություններով՝ Ջհանգիրյանի ընտանիքին է պատկանում նաև Թեժ Լեռան ստորոտում գտնվող ՀԷԿ-երից մեկը։
Փաստերը՝ տեսանյութում: