«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել՝ Արցախը հանձնելու դավաճանության համար. վերջինս դիմել է ոստիկանություն

«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Փաշինյանի կողմից Արցախի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրուման հաջորդած մի քանի օրերին թաքնվել է Աջափնյակ համայնքում, իր ծանոթի տանը։ Հարևաններն իմացել են և փորձել նրան պատժել։ Քաշքշուկ է եղել, ներկաները հայհոյել են պատգամավորին։

Միջադեպից հետո Ռուստամ Բաքոյանը շտապել է Աջափնյակի ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում տվել։ Պատգամավորը ոստիկանությունում տեղեկացրել է, որ իրեն հայհոյել են, փորձել ծեծել, վնասել իր մեքենան։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս պահին քննություն է կատարվում: