Գերիների վերադարձն այլևս ժամանակի հետ չի պայմանավորված, այն տեղի կունենա մեր ներքին քաղաքական իրադարձությունների սկսման և ավարտից հետո․ փորձագետ

Ալիևը շարունակում է պնդել, որ հայ ռազմագերիները ահաբեկիչներ են, և որ նրանք չեն կարող վերադառնալ Հայրենիք։ Ալիևը շատ լավ հաշվարկված քայլ է կատարել, նա փորձում է իր ձեռքում պահել ոչ թե գերիների վերադարձի խաղաքարտը, այլ նախ կարգավիճակ փոխելու խաղաքարտը։ Բացի դա , սա նաև թուրքական ձեռագիր է հիշեցնում, երբ անգամ խաղաղ քուրդ բնակչությանը Էրդողանը համարում էր ահաբեկիչներ, կամ ահաբեկիչներին սատարողներ և զորք մտցնում այդ տարածքները։ Ադրբեջանը բնականաբար զորք չի մտցնի, բայց դե հաղթանակի էյֆորան այնպիսի բան է, որ չես կարող ասել թե ինչ կանի հաջորդ պահին։

Ես կարծում եմ, որ գերիների վերադարձն այլևս ժամանակի հետ չի պայմանավորված, այն տեղի կունենա մեր ներքին քաղաքական իրադարձությունների սկսման և ավարտից հետո, այն իրադարձության, որը նոր քաղաքական կառավարում կբերեի երկրին։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։