Հայաստանն ուզում է գնել կորոնավիրուսի դեմ անգլիական պատվաստանյութ, որը պրակտիկորեն չի աշխատում. Գեորգի Պողոսյան

Գիտնականների, մշակույթի և արվեստի գործիչների, իրավաբանների հանդիպմանը բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանն ասաց, որ առավոտյան է լսել՝ Հայաստանն ուզում է գնել կորոնավիրուսի դեմ անգլիական պատվաստանյութ, որից արդեն մի քանի մարդ է մահացել, թանկ է, բացի այդ, Անգլիայում հիմա սոսկալի վիճակ է, պրակտիկորեն այդ պատվաստանյութը չի աշխատում։ Գ. Պողոսյանի կարծիքով, գնում են անգլիականը, որպեսզի չգնեն ռուսականը, մինչդեռ ռուսականն ավելի արդյունավետ է, աշխատող է, աշխարհն այն ընդունել է։

«Ինչո՞ւ է դա արվում։ Այստեղ պատվաստանյութ չեն բերում, որ մարդկանց փրկեն կորոնավիրուսից, այլ բերում են փող աշխատեն ու մարդկանց ավելի վատ վիճակի մեջ գցեն։

Կամ՝ առողջապահության նախարար են նշանակում մարդու, որը կյանքում մի հիվանդի մատով չի կպել, գաղափար չունի, թե դա ինչ է նշանակում, իսկ բժշկին նշանակում են Շիրակի մարզպետ։ Դա արվում է մի բանի համար՝ երկիրը քանդելու համար»,- ասաց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը։